
«Շատ կարեւոր է, որ հատկապես նախագահական ընտրությունները լինեն մրցակցային»:
Ընդհանուր առմամբ մրցակցություն կոչվածը բոլոր ընտրություններում է խրախուսելի: Այլ հարց է, որ դրա հանդեպ մոտեցումը պետք է փոխվի: Այսօր հայտնի է, որ շատ ու շատ կուսակցություններ մրցում են՝ իրենց անդամների ֆիզիկական ուժը ցուցադրելով, ու հնարավորինս աննկատ կեղծիքներ իրականացնելով: Փոխվեցին ժամանակները, ու վերջին ընտրություններում էլ մրցակցությունը փոքր-ինչ քաղաքակիրթ, բայց եւ նույնքան անընդունելի ուղղվածություն ստացավ: Հիմա էլ պայքար ծավալվեց փողի, առատաձեռն կերպով ընտրակաշառք բաժանելու շուրջ: Մինչդեռ ասվել է ու պետք է կրկնվի, որ թե՛ քաղուժերը, թե՛ նախագահի թեկնածուները պետք է մրցեն գաղափարներով ու ծրագրերով: