
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հանդիպում է երգչուհի Ռիհաննայի հետ: Այս մասին հայտնում է TMZ-ն` հղում անելով իր աղբյուրներին:
Անցած հանգստյան օրերին Playboy-ի երեկույթի ժամանակ զույգին նկատել են համբուրվելիս: The Daily Mail-հաղորդում է, որ երեկոյի կազմակերպիչը Նիկկի Էրվինն էր:
Բացի այդ, Ամանորին Դի Կապրիոյին և Ռիհաննային միասին նկատել են Սեն Բարտս կղզում: ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ աստղերն Ամանորը դիմավորել են միասին: Դերասանն ու երգչուհին չեն մեկնաբանում սիրավեպի մասին խոսակցությունները: