Վալերի Պերմյակովի ընտանիքը՝ որդու հետ կատարվածի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս զինվորական Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Գյումրիում վեց հոգանոց ընտանիքի սպանության մեջ, ընտանիքում վեցերորդ և ամենասիրելի երեխան է: Այս մասին Lifenews-ի հետ զրույցում հայտնել է նրա հայրը՝ Պավել Պերմյակովը:

Հոր խոսքերով` ուսումնական զորամասում որդին իրեն լավագույնս է դրսևորել` ստանալով արտահերթ զինվորական կոչում և խրախուսանք հրամանատարական կազմի կողմից: Հայրը պնդում է, որ ծառայության հետ կապված որդին ոչ մի բողոք չի ունեցել:

«Նա ընտանիքի ամենասիրելի երեխան է, բարի, քնքուշ: Մենք միշտ մտածում էինք, որ նա այդպես էլ կմնա, և անհանգստանում էինք, որ ծառայությունը նրան դժվար կտրվի», – պատմում է հայրը: Նա բացառում է, որ պատճառը կարող է սերը լինել, քանի որ մշտական ընկերուհի Վալերի Պերմյակովը չի ունեցել:

Հիշեցնենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Վալերի Պերմյակովի քույրը ևս որոշ փաստեր էր ներկայացրել եղբոր մասին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս