ԳԵՐՄԱՆԻԱՆ` ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնությունը հատում է վերջնագիծը:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ո՞ր երկրի հավաքականը կլինի Եվրոպայի չեմպիոն:

ՊԱՏԱՍԽԱՆ. Եվրոպայի 2012 թվականի առաջնության չեմպիոն կլինի Գերմանիան:

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԱԺ նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ զբաղված եմ, ֆուտբոլով չեմ հետաքրքրվում:

ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարար


ՊԱՏԱՍԽԱՆ.
Եզրափակիչ դուրս կգան Գերմանիան եւ Իսպանիան, իսկ Եվրոպայի 2012 թվականի առաջնության հաղթող կլինի Գերմանիան:

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ
ԲՀԿ առաջնորդ

ՊԱՏԱՍԽԱՆ. Բացարձակապես ֆուտբոլով չեմ հետաքրքրվում:

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր


ՊԱՏԱՍԽԱՆ. Նման կանխատեսում արել եմ, որ Իտալիան կդառնա Եվրոպայի չեմպիոն, բայց չեմ տեսնում նրան հաղթանակած, իսկ եթե հարցնեք՝ ինչու չեմ տեսնում, դժվար թե կարողանամ պատասխանել:

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Մարդու իրավունքների պաշտպան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս