Առաջիկայում մի շարք հայաստանյան բանկեր միավորվելու են ու գործող 21 բանկերից մնալու են 14-ը. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ի տեղեկություններով, առաջիկայում մի շարք հայաստանյան բանկեր միավորվելու են ու գործող 21 բանկերից մնալու են 14-ը: Սույն տեղեկությունը Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Մերի Շահինյանը երեկ, ըստ էության, չի հերքել:

Մեր թղթակցի հարցին ճի՞շտ է, որ գործող 21 բանկերից 14-ն են մնալու, քանի որ մի շարք բանկեր միավորվելու են, Մերի Շահինյանը պատասխանել է. «Ժամանակը ցույց կտա, հիմա ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Կանոնադրական կապիտալն ավելացնելու ենք, որը միտված է բանկերի կայունացմանը»:

ԿԲ-ն դեկտեմբերի 30-ի խորհրդի նիստում որոշել է բարձրացնել բանկերին առաջադրվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 միլիարդից դարձնելով 30 միլիարդ, որի արդյունքում էլ տեղի է ունենալու միավորումը: Միավորվելիք բանկերի թվում արդեն նշվում են «Ամերիայի» և Ինեկոբանկի անունները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս