Արաբ մեծահարուստը սնանկացրել է Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ) պատկանող խաղատունը. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սևան քաղաքի մերձակայքում տեղակայված «Ախթամար» հյուրանոցում գտնվող «Գոլդեն Պալաս» խաղատունը ավելի քան մեկ ամիս է, ինչ գրեթե չի գործում: Աշխատում են միայն խաղատան ավտոմատները, իսկ «Ժիվոյ» մասը չի գործում:

Հայտնի Ալրաղացի Լյովիկին պատկանող այս կազինոյի ըստ էության փակումը հետաքրքիր պատճառ ունի: Անցած տարվա դեկտեմբերի սկզբին արաբական երկրներից մի մեծահարուստ իր հարեմի հետ եկել էր Հայաստան և որոշել էր ժամանակ անցկացնել վերը նշված կազինոյում:

Մի որոշ ժամանակ խաղալուց և բավական մեծ գումար տանուլ տալուց հետո մեծահարուստը առաջարկել է կազինոյին խաղալ խոշոր խաղադրույքներով: Կազինոն համաձայնել է, ու արաբ մեծահարուստի բախտը բերել է. նա շատ խոշոր գումար է շահել կազինոյից, ըստ որոշ տեղեկությունների մի քանի միլիոն դոլար: Կազինոն վճարել է շահույթը, բայց դրա արդյունքում հայտնվել է սնանկացման եզրին և ըստ էության դադարեցրել գործունեությունը: Երեկ մեր թղթակիցը զանգահարել է խաղատան հեռախոսահամարով, բայց այն անջատված էր, իսկ հյուրանոցի աշխատակիցը, մեր թղթակցի հարցին ի պատասխան, հաստատել է, որ աշխատում են միայն կազինոյի խաղային ավտոմատները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս