2015 թ Ռուսաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 2.9%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային բանկը նավթի կայուն ցածր գների պատճառով ավելի քան եռակի անգամ վատթարացրել է 2015 թ համար ՌԴ ՀՆԱ-ի դինամիկայի կանխատեսումները: Ինչպես ակնկալում է Համաշխարհային բանկը, համախառն ներքին արդյունքն ընթացիկ տարում կկրճատվի 2,9%-ով այլ ոչ թե 0,7%-ով, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

2014 թ վերջին ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևն ասել է, որ նախնական տվյալներով՝ ՌԴ տնտեսությունը 2015 թ կարող է անկում ապրել 3%-ով, եթե նավթի գինը պահպանվի մեկ բարելի համար 60 դոլար մակարդակում: Դեռևս սակայն նավթը զգալիորեն ցածր է այս մակարդակից:

Երեքշաբթի օրը Brent և WTI տեսակի նավթի գինը թարմացրել է 2009 թ մարտ ամսից իր նվազագույնը՝ հասնելով համապատասխանաբար 46.4 ու 44.2 դոլար մեկ բարելի համար:

«Նավթի կայուն ցածր գները կթուլացնեն արտահանող երկրների տնտեսությունները»,- կանխատեսում է համաշխարհային բանկը:




Լրահոս