ՌԴ-ն կպատժի Գյումրու ռուսական զորամասի ղեկավարությանը. «Կոմերսանտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը հայ-թուրքական սահմանին ձերբակալվել է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայից փախուստի դիմած Վալերի Պերմյակովը: Նա արդեն խոստովանել է ողջ Հայաստանը ցնցած Գյումրիում 6 մարդու սպանության մեջ իր մեղքը: Ընդ որում, զինվորը պնդում է, որ սպանությունը կանխամտածված չի եղել, այլ դարձել է ստեղծված հանգամանքների ողբերգական արդյունքը:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», Պերմյակովը Հայաստանին չի հանձնվի, նրա գործի հետաքննությամբ երկու երկրների իրավապահները կզբաղվեն «սերտ համագործակցությամբ»: Իր հերթին ՌԴ ՊՆ մտադրված է ամենայն խստությամբ պատժել ռազմաբազայի հրամանատարությանը, որտեղ ծառայել է ոճրագործությունը կատարած զինվորը, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության ենթարկելը:




Լրահոս