«Պրոմեթեյ» բանկի ներկայացուցիչը քիչ առաջ Armlur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց, որ իրենց ընկերությունը միավորման բանակցություններ «Արդշինինվեստբանկ»-ի կամ որևէ այլ բանկի հետ չի վարել ու առաջիկայում ևս միավորվող բանկերի շարքում իրենց անունը չի շրջանառվելու: Ավելին` «Պրոմեթեյն» ինքն է նախատեսում առաջիկայում հայաստանյան այլ բանկերի բաժնետոմսեր գնել ու խոշորանալ:
Հակառակ տարածված լուրերին` «Պրոմեթեյն» առայժմ չի բավարարում Կենտրոնական բանկի կողմից առաջարկվող 30 մլրդ դրամ կանոնադրական կապիտալ ունենալու պահանջը ու մինչև սահմանված վերջնաժամկետը կամ պետք է համալրի միջոցները կամ նոր որոշում կայացնի: Ի դեպ, «Պրոմեթեյի» բաժնետոմսերը պատկանում է ՌԴ քաղաքացի Վազգեն Գևորգյանին:
Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 30-ին որոշում է կայացրել բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը փոփոխելու վերաբերյալ: