Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության եւ Artists for Kids կազմակերպության համատեղ ջանքերով Փասադենայի հայտնի The Ambassador Auditorium դահլիճում օրերս համերգ է տվել հայտնի սոպրանո, հայազգի Հասմիկ Պապյանը: Հանդիսատեսի պակաս չի եղել, հավաքվել են շուրջ 1200 հայ եւ օտարազգի հանդիսականներ: Համերգի ընթացքում երգչուհուն նվագակցել է Գլենդելի սիմֆոնիկ նվագախումբը Միքայել Ավետիսյանի ղեկավարությամբ: Ի դեպ, համերգը եղել է բարեգործական նպատակով. ստացված ողջ հասույթը հատկացվելու է շաքարախտով հիվանդ դեռահասների բուժման ծրագրին:
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ