Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Սիդյակինի ներկայացուցիչը հայտնել է Անտարկտիդայում խորհրդարանականների անհետացման մասին:
Սիդյակինի օգնականի խոսքերով՝ հնարավոր չէ կապ հաստատել նաև պատգամավոր Օլեգ Սավչենկոյի հետ, ով Սիդյակինի հետ միասին գիդի ուղեկցությամբ ճանապարհ է ընկել դեպի Վինսոն լեռ, որպեսզի դրա կատարին տեղադրեն Ռուսաստանի, Թաթարստանի ու Վոլգոգրադի շրջանի դրոշները:
«Իմ անունը Պավել է: Ես Ալեքսանդր Գենադիևիչի մամլո քարտուղարն եմ: Նա և պատգամավոր Սավչենկոն Անտարկտիդայում կապի դուրս չեն գալիս: Վախենամ՝ աղետ է»,- Թվիթթերում հայտնել է Սիդյակինի ներկայացուցիչը:
Նշվում է, որ պատգամավորները մոտավորապես մեկ օր առաջ պետք է արբանյակային հեռախոսի միջոցով կապի դուրս գային: