4 տարի պաշտոնավարելով ՀՀ նախագահի նստավայրում` Սերժ Սարգսյանը միայն օրերս է հասկացել, որ նախագահականի դարպասների մոտ անհապաղ պետք է ծաղկամաններ տեղադրվեն՝ “դրանից բխող” անվտանգության սարքավորումների նորացմամբ: Առաջին հայացքից թվում է, թե որեւէ արտառոց բան չկա. ընդամենը նախագահի նստավայրի դիմացի հատվածը գեղեցկացվում է: Բայց իրականում հենց նախագահական նստավայրում խոսվում է, որ “ծաղկամանների” իմաստը ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ եւ հաջորդող անսպասելի զարգացումները կանխելն է: Բանն այն է, որ այսուհետ Բաղրամյան 26 գնացած ցանկացած դժգոհության հեղինակները որեւէ կերպ չեն կարող մոտենալ նախագահականի ճաղերին: Սա նշանակում է, որ հնարավոր գրոհների վտանգը մտահոգում է Սարգսյանին: Ահա թե ինչն է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին ստիպել ,գեղեցկացնելե նախագահի նստավայրը:
ԾԱՂԻ՞ԿՆ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ԳԵՂԵՑԿԱՑՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ