«Տարվա ընթացքում մենք մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել, որ ռազմաճակատի երկայնքով ցանկացած բռնություն ապակայունացնում է իրավիճակը, և սա կարող է կողմերի միջև վտանագվոր լարվածության հանգեցնել»:
Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական կայքին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում կարող է կայանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
«Հուսով ենք, որ նախարարները կհանդիպեն ու կկարողանան քննարկել դեպի առաջընթաց ճանապարհները»,- ասել է Ուորլիքը: