Բուտիկներում հարսանյաց զգեստների թանկարժեքությունը ստիպում է ապագա հարսնացուներին օնլայն տարբերակով փնտրել այլընտրանքային հարսանյաց զգեստներ:
Սակայն համացանցում ներկայացվող գեղեցիկ հարսանեկան զգեստները հաճախ զարմանալիորեն տարբերվում են այն զգեստներից, որոնք առաքվում են:
Սա են վկայում բազմաթիվ տուժած հարսնացուների լուսանկարները, ովքեր իրենց պատվիրած ու իրականում առաքված հարսանեկան զգեստների լուսանկարներով կիսվել են համացանցում. գրում է Dailymail-ը:
Google-ում «էժան հարսանեկան զգեստ» որոնումը բազմաթիվ աղբյուրներ է առաջարկում, որոնց մի մասն իրենց օրիգինալ դիզայնով հարսանեկան զգեստներ է առաջարկում, իսկ մյուսները հանրահայտ բրենդերը կրկնօրինակելու խոստումներ են տալիս:
Արդյունքում ապագա հարսնացուները հայտնվում են այ այսպիսի մղձավանջում: