Չորրորդ ինքնիշխանություն. Վահե Ավետյանը մահացել է հունիսի 28-ի՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զորի Բալայանը երեկ հրապարակել է ,Հարսնաքարումե դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մասին հիվանդանոցում արված իր գրառումները, որոնք նա արել է մինչև Ավետյանի մահանալը: Ուշագրավը, սակայն, գրառամները չեն, այլ ամսաթիվը, ըստ որի Ավետյանը մահացել է: Իր գրառումներում Բայայանը նշել է, թե հունիսի 28-ին զանգել է բանակի գլխավոր բժշկական հաստատության պետ, փոխգնդապետ Արամ Ասատրյանին, ով իրեն պատասխանել է լռությամբ: ,Լսափողից հազիվ որսում էի խորր շնչառությունը: Վահեի սիրտը կանգ էր առելե,- գրել է Բալայանը: ,Ուշագրավն այն է, որ Ավետյանի մահվան լուրը պաշտոնապես տարածվել է հունիսի 29-ի երեկոյան` ժամը 18-ի կողմերը: Ու եթե Բալայանի գրառումները ճիշտ են, ապա թերևս հարց է առաջանում, թե ինչո՞ւ են Ավետյանի մահվան մասին հայտարարել մեկ օր անցե,- գրում է թերթը




Լրահոս