Հունվարի 14 ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ամանորյա զարդարված եղևնիների ու դրանց մետաղյա կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները: Այդ ուղղությամբ գործընթաց է ծավալվել նաև Հանրապետության հրապարակում:
Անվտանգության պահպանման և այլ բաղադրիչների ապահովման նկատառումով աշխատանքներն իրականացնում են հատուկ մասնագիտացած խմբերը, որոնք էլ ամանորի նախաշեմին ամբողջացրել էին եղևնիների տոնական տեսքը: Հանրապետության հրապարակի և խոշորածավալ մյուս տոնածառների ապամոնտաժումը կտևի մի քանի օր, մյուսների դեպքում`ավելի կարճ ժամանակահատված: Մետաղյա կոնստրուկցիաները կկոնսերվացվեն, կներկվեն և պատրաստ կպահվեն արդեն այս տարեվերջին նորից տեղադրվելու համար: