Ժողովուրդ. Շատերը դեռ կասկածում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նեմեց Ռուբոն` նույն ինքը` Ռուբեն Հայրապետյանը, երեկ հրաժարվեց Աժ պատգամավորի մանդատից`տարածելով մի սրտաճմլիկ հայտարարություն, թե ,ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց: Ինչո՞ւ նա այս խոսքերը չէր ասում միջադեպից անմիջապես հետո, չէ՞ որ Վահե Ավետյանն ավելի քան 10 օր գտնվում էր անգիտակից վիճակում, և հունիսի 29-ին կնքեց իր մահկանացուն: Ինչո՞ւ հրաժարական տվեց ոչ թե ծեծից կամ`Վահե Ավետյանի մահից անմիջապես հետո, այլ մի քանի օր անց, այն էլ`Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում: Այսինքն`մոտ կես ամիս պահանջվեց, որ Ս. Սարգսյանն ու Ռ. Հայրապետյսւնը հասկանային`պետք է ներողություն խնդրել ու սգալ կատարվածի համար: Թեև շատերը դեռ կասկածում են, որ Հայրապետյանն Աժ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով 5 օր անց կպնդի հրաժարականը ու կհեռանա, քանի որ մեկ անգամ չէ, որ նա հետ է կանգնել իր որոշումներից: Ամեն դեպքում պատգամավորի քայլը հավատ չներշնչեց, և այսօր` ժամը 10:00-ին, Աժ-ի մոտ կրկին ակցիա է նախատեսված` ընդդեմ Հայրապետյանի: Տեսակետ կա, որ վայր դնելով պատգամավորի մանդատը, նա փորձում է փրկել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:
Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների`երեկվա իրենց թերթում հրապարակված լուրը, թե Հայրապետյանի թիկնապահը 81 համարի երթուղայինի վարորդին դաժան ծեծի է ենթարկել, հունից հանել է Սերժ Սարգսյանին: ՀՀԿ առաջնորդը զայրացել է Հայրապետյանի վրա և ասել. “Ռուբիկ, համը դուրս է եկել: Այլևս քո անունը ծեծուջարդի ֆոնին ես չլսեմ”:




Լրահոս