
Հուլիսի 4-ին ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում, կնշեն գրկախառնությունների միջազգային օրը:”Արի գրկեմ”, “Անվճար կգրկեմ”, “Free hugs”, “Գրկելն ու ժպիտն անվճար է” ու նման արտահայտություններով պաստառներով` մի խումբ քաղաքացիներ այսօր` հուլիսի 4-ին, դուրս կգան Հյուսիսային պողոտա` գրկելու անծանոթներին: Այս մասին “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում գրել է օգտատեր Դավիթ Ավետիսյանը: