Երևանում «սխոդկայի» ժամանակ քննարկվել է Դեդ Հասանի ու Յապոնչիկի սպանության հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սվերդլովսկում հանցավորության դեմ պայքարողներն ու քրեական աշխարհի ներկայացուցիչներն ուսումնասիրում են վերջին տարիների ընթացքում գրանցված ամենամեծ հավաքի արդյունքները, որն անցկացվել էր Երևանում: Ընդունված որոշումները հիմնավոր կերպով փոխել են ԱՊՀ ու Ռուսաստանի տարածքում «օրենքով գողերի» աշխարհում ուժերի հավասարակշռությունը: Լուրջ փոփոխություններ են եղել նաև Միջին Ուրալում:

Քանի դեռ ռուսները գրեթե 2 շաբաթ զբաղված էին Ամանորը նշելով՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդները հավաքվել էին միասին, որպեսզի քննարկեն դեռևս անցած տասնամյակի ընթացքում հասունացած հարցերը, այդ թվում նաև Դեդ Հասանի սպանությունը:

Սակայն արդյունքում պարզվել է, որ ոչ բոլոր «օրենքով գողերը» կարող են ժամանել Մոսկվա, քանի որ գողերի մի մասի վրա այսպես կոչված «վարչական վերահսկում է» սահմանված: Արդյունքում, «օրենքով գողերի» հավաքն անցկացվել է Երևանում, որին մասնակցել է ավեի քան 100 քրեական հեղինակություն: Ինչպես փոխանցում է աղբյուրը, Կալաշովի կողմից բարձրացված ամենաառաջին հարցերից է եղել «Հասանի ու Յապոնչիկի սպանության գործով ապացույցներ ներկայացնելը»:

Հիշեցնենք, որ քրեական հեղինակություններ Յապոնչիկն (Վյաչեսլավ Իվանկով) ու Դեդ Հասանը (Ասլան Ուսոյան) դարձել են մահափորձի զոհ: Ենթադրվում է, որ քրեական հեղինակությունները դարձել են Տարիել Օնիանի (Տարո) ու Մերաբ Ջանգվելաձեի (Մերաբ) և Ասլան Ուսոյանի կլանների միջև երկար տարիներ շարունակվող պատերազմի զոհ:

Արդյունքում հավաքվածներից ոչ ոք չի կարողացել որևէ ապացույց ներկայացնել, որ Յապոնչիկի ու Հասանի մահվան հետ կապ ունեն Տարոն ու Մերաբը:

Հաղորդակցության հետ կապված խնդիրները կապված են եղել այն բանի հետ, որ կլանային պատերազմի պատճառով «գողական» աշխարհի ներկայացուցիչների մեծ մասը բաժանվել է երկու հակամարտող ճամբարների: Երկու կողմերն ակտիվ կերպով օրենքից դուրս են հայտարարել իրենց հակադիր ճամբարի ներկայացուցիչներին: Իսկ իրենց շարքերը համալրելու համար մեծ թվով իրենց կողմնակիցներին «օրենքով գողի» կոչումներ են շնորհել: Արդյունքում 2008 թ շատ «օրենքով գողերի» կարգավիճակը հարցականի տակ է հայտնվել:




Լրահոս