Գյումրիում մեկնարկել է ինքնաբուխ ավտոերթ, որին շուրջ 200 ավտոմեքենա է մասնակցում։ Ավտոմեքենաները ազդանշաններ տալով անցնում են նախապես որոշված փողոցներով՝ անցնելով Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանի, Շիրակի մարզպետարանի, Շիրակի մարզի դատախազության կողքով:
Երթի միջոցով պահանջում են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Գյումրիի 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործի քննությունը հանձնել ՀՀ իրավապահներին:
Ուղիղ միացումը՝ Azatutyun.am-ի