«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ադնան Յանուզայը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալությամբ կտեղափոխվի այլ ակումբ:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուվորդին հայտնել է, որ չի զգում ֆուտբոլիստի ծառայությունների կարիքը և պատճառաբանել է, որ վերջինս անվստահ է գործում եզրային կիսապաշտպանի դիրքում: Վան Գալը նաև նշել է, որ Յանուզայը որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան զիջում է Ուեյն Ռունիին, Խուան Մատային և Անխել Դի Մարիային:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Յանուզայի ծառայություններով հետաքրքրվում են «Ասթոն Վիլա»-ն, «Յուվենtուս»-ը և ՊՍԺ-ն: