
Այս պահին Ազգային Ժողովի մոտ հավաքվել է հոծ բազմություն, ովքեր պաստառներով պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀԿ-ական գործարար պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Հավաքավածները նշում են, որ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն ընդամենը մի փոքր կաթիլ էր, որն անբավարար է: Նրանք պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Հայրապետյանին: Պաստառների վրա .”Նեմեց Ռուբոն վտանգավոր է հասարակական առողջության համար”, “Նեմեց Ռուբոն պետք է պատասխան տա”, “Ոչ օլիգարխիային”: Այս մասին տեղեկացնում է armlur .am-ի թղթակիցը: