Գյումրիում վայր գցեցին ռուսական դրոշները և ձվեր շպրտեցին ռուսական հյուպատոսարանի շենքի վրա. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում մեկնարկել է բողոքի երթը, Երեւանից եկել են ակտիվիստներ, խառն իրավիճակ է: Դեպքերի զարգացմանը կարող եք հետևել այստեղ:

Aravot.am-ը գրում է, որ ոստիկանները փորձում են հանգստացնել զայրացած գյումրեցիներին, սակայն վերջիններս պահանջում են ռուս զինվորականին հանձնել հայկական կողմի դատին:

Այժմ երթի մասնակիցները Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց են, պահանջում են, որ ռուսական կողմի պատասխանատուները եւս գան հանդիպման: Գյումրիում վայր գցեցին ռուսական դրոշները և ձվեր շպրտեցին ռուսական հյուպատոսարանի շենքի վրա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից




Լրահոս