Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 4-ին Է ծնվել հայ անվանի դերասան, մեծ մտավորական Մհեր Մկրտչյանը: Նա այսօր կդառնար 82 տարեկան: Ընդամենը 17 տարեկանում նա կարողացավ մտնել թատերական աշխարհ, գրավել հանդիսատեսի համակրանքը եւ ճանապարհ հարթել դեպի մեծ բեմեր, արդեն 23 տարեկանում սկսեց խաղալ Սունդուկյանի անվան թատրոնի բեմից: Բայց Մհերը չբավարարվեց միայն թատրոնով, խաղաց այնպիսի ֆիլմերում, կերտեց այնպիսի դերեր, որ ամբողջ ԽՍՀՄ ժողովուրդը սկսեց ծափահարել նրան: Գրեթե չկա մի հայ, որ Էկրանից տեսած չլինի նրա խաղը, նրա չբացահայտված տաղանդը, չսիրի նրա ստեղծած կերպարները (Արսեն, Գասպար, Իշխան, Հայրիկ, Ամիրո, Գրիգոր աղա եւ այլն): Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Նրա ծննդավայր Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի տուն – թանգարանը։




Լրահոս