Հուլիսի 2-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի և որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած վերքեր, փակեղի և մկանների վնասումե ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ վերջինս մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, 24-ամյա կինը կոտրված ապակու բեկորով հարվածներ է հասցրել իրեն և պատճառել վնասվածքներ:
Կինը ներկայացվել է բաժին: Նրա ձախ աչքի մասում առկա են եղել կապտուկներ:
Զույգին տրվել է դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն: