«Չելսի»-ն և «Մանչեստեր Յունայթեդ»-ը ցանկանում են ձեռք բերել Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին:
Նա հրաժարվել է նոր պայմանագիր կնքել գերմանական ակումբի հետ: Մոտ օրերս թիմերը պատրաստվում են բանակցություններ սկսել ֆուտբոլիստի գործակալի հետ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի և «Բավարիա»-ի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականին: