ԱԺ-ի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին միացել են նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Մասնակիցները շարժվել են դեպի դատախազություն:
Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ օլիգարխիան Հայաստանում պետք է տապալվի: Նա հիշեցրեց, թե ինչպես Ալրաղացի Լյովիկի թիկնապահները “Օդնոկլասնիկ” սրճարանում սամասուդի ենթարկեցին ՀՀ քաղաքացու. “Հայաստանում թևածում է միակ տղամարդու սինդրոմը, և պետք է թևածի հետևյալ միտքը՝ ՀՀ միակ տղամարդը ՀՀ քաղաքացին է, և այդ քաղաքացին կարողանալու է իր կամքը թելադրել օլիգարխիային: Օլիգարխները պետք է թաքցնեն իրենց գոլդ համարները, որովհետև պետք է իմանան, որ դա արժանանալու է ՀՀ քաղաքացու արգահատանքին: Կեցցե ՀՀ քաղաքացին, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ, անկախ Հայաստանում”: