
Աշխարհի 14 երկրներում անցկացված հետազոտությունները պարզել են, որ ալկոհոլիզմի հանդեպ հակումը կախված է այն բանից, թե մարդ քանի ժամ է անցկացնում աշխատանքի վայրում:
Հետազոտության տվյալների համաձայն՝ աշխատանքի վայրում մեկ շաբաթում ավելի քան 48 ժամ անցկացնող կանայք ու տղամարդիկ ավելի շատ են ալկոհոլ օգտագործում:
Հետազոտության արդյունքները հրապարակվել է բրիտանական «The BMJ» բժշկական պարբերականում: Դրան մասնակցել է զարգացած տնտեսություն ունեցող աշխարհի 14 երկրներից ավելի քան 400 հազար մարդ:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ աշխատասերների մոտ ալկոհոլիզմի ռիսկը մեծանում է 11%-ով: