
Գյումրիի Սուրբ Նշան եկեկեցու բակը հիշեցնում է Ծիծեռնակաբերդի բարձունքը, որտեղ ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցում անմեղ զոհերի հիշատակին:
Բազմաթիվ գյումրեցիներ և մայրաքաղաքից ժամանած հյուրեր կանոնավոր շարքով մտնում են եկեղեցի՝ խաչակնքելու և վերջին հրաժեշտը տալու Ավետիսյանների ընտանիքին:
Ժամը 17:00-ին Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողակարգը:
Armlur.am-ը ներկայացնում է լուսանկարներ՝ «Գյումրին սգում է» խորագրով:
Արևիկ Հակոբյան
Գյումրի