
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Փարիզում Charlie Hebdo երգիծական պարբերականի վրա հարձակումը Արևմուտքի կարճատեսության ու նրանց կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն է. գրում է «Ֆրանս պրեսս»-ը:
Ասադն ասել է, դեմ է խաղաղ բնակիչության սպանությանը, որտեղ էլ որ այն լինի. հայտնում է Associated press-ը:
Սիրիայի առաջնորդի խոսքերով՝ ինքը մեկ անգամ չէ, որ զգուշացրել է արևմտյան երկրների ղեկավարներին, որ ընդդեմ իր կառավարության ելած ապստամբ խմբերի աջակցումն այդ պետությունների համար բացասական հետևանքներ կունենա:
«Մենք խոսում էինք նման հետևանքների հնարավորության մասին հենց սիրիական ճգնաժամի սկզբից, սակայն մեզ չլսեցին»,- հայտարարել է Ասադը: