
Ֆրանսիայում միասեռականները 2013-ից իրավունք կունենան ամուսնանալ եւ երեխաներ որդեգրել: Համապատասխան օրենքը ուժի մեջ կմտնի 2013-ի առաջին կեսին: Այս մասին հաղորդել է վարչապետը խորհրդարանում իր ելույթի ժամանակ: Միասեռականների ամուսնության եւ երեխա որդեգրելու իրավունք կտրվի բոլոր զույգերին՝ առանց խտրականության:
Հիշեցնենք, որ այս օրենքի օրինականացումը համարվում էր երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումերից մեկը: