
Ոստիկանությունից armlur .am-ին հայտնում են, որ հուլիսի 3-ին, ժամը 13.20-ին, 1956 թ. ծնված Ռոբերտ Ճ.-ի վարած բեռնատար գնացքը Վանաձոր-Արջուտ երկաթուղու թիվ 2658 գծահատվածի 4-րդ պիկետի վրա հարվածել է երկաթգծի վրայով անցնող, 1926 թ. ծնված Վաղինակ Սաղումյանի ձեռնասայլակին, ինչի հետևանքով նա բազկոսկրի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն: