Armenian text to speach

Հերման վան Ռոմպույը այցելել է Ծիծեռնակաբերդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության նահատակների հիշատակը: Ռոմպույն այցելեց ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացավ 20-րդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված մեծագույն ոճիրը փաստող ցուցանմուշներին: Եվրոպական խորհրդի նախագահը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը փոխանակվեցին նվերներով:




Լրահոս