Հայաստանը կմասնակցի Եվրոպայի օլիմպիական փառատոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային 12-րդ փառատոնում Հայաստանը կներկայացնեն չորս մարզիկ-մարզուհի: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Խաղերին կմասնակցեն դահուկավազորդներ Արման Մատինյանը եւ Ռաֆիկ Վիրաբյանը, գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը եւ լեռնադահուկորդ Դմիտրի Տրիշչիլյովը:

Այս տարվա Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային 12-րդ փառատոնը տեղի կունենա Ավստրիայի Ֆորարլբերգ քաղաքում եւ Լիխտենշտեյնում, հունվարի 25-30-ը: Մեր մարզիկները մրցավայր կմեկնեն հունվարի 24-ին:




Լրահոս