Հուլիսի 2-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից Գյումրիի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի մասում սուր ծակող-կտրող գործիքից ստացած վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1964թ. ծնված Արթուր Ս.-ն: Այնուհետև նույն օրը Արթուր Ս.-ն հաղորդում է տվել, համաձայն որի՝ հուլիսի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանյան խճուղու 139/1 շենքի մոտ վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող գործիքով իրեն հարվածել և վնասվածքներ է պատճառել անհայտ անձը: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասում Արթուր Ս.-ին դանակահարել է Վարդան Մ.-ն՝ ծնված 1994թ.-ին: Վարդան Մ.-ն ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:
Դանակահարություն Գյումրիում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ