![](https://armlur.am/wp-content/uploads/2014/12/gevorg-kostanyan-600x337.jpg)
Քիչ առաջ Հայաստանի նախագահի նստավայրում խորհրդակցություն է տեղի ունեցել` երկրի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի հարցը:
Armlur.am-ը կապ հաստատեց Գ. Կոստանյանի խորհրդական Քրիստինե Մելքոնյանի հետ` իմանալու համար` ինչ որոշումներ են կայացվել խորհրդակցության ընթացքում: Մեր զրուցակիցը հայտնեց, որ գլխավոր դատախազը վաղը՝ առավոտյան ժամը 10:00-ին, կմեկնի Գյումրի:
Նշենք, որ րոպեներ առաջ Շիրակի մարզի գլխավոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտարարել է, որ վաղը կպարզաբանի` ինչու է մեղադրյալը հանձնվել ՌԴ-ին: