Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Հայկ Գրիգորյանին նշանակել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 20-րդ հոդվածի 4-րդ մասերը` ո ր ո շ ո ւ մ ե մ.
Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ»: