
Թբիլիսիից ոչ հեռու`Լիլո գյուղում` ջրամատակարարող ընկերության տարածքում, տեղի է ունեցել քլորի արտահոսք: Պատահարի հետեւանքով տուժել է ավելի քան 70 մարդ, ովքեր բնակվում են մոտակա տներում: Հոսպիտալացվածների թվում կա առնվազն 20 երեխա եւ մեկ հղի կին: Տուժածներին այցելել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ առողջապահության նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին: