Վալերի Պերմյակովը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ-ում. գլխավոր դատախազ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վալերի Պերմյակովը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում: Այս մասին  այսօր հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Գյումրիում հունվարի 12-ի գիշերը տեղի ունեցած դաժան սպանության հարցով նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ես վստահեցնում եմ, որ այդ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, և մենք՝ բոլորս, կտեսենք ու հնարավորություն կունենանք հետևել թե՛ ամբողջ ընթացակարգին, թե՛ պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացին»,- հայտարարեց Գ. Կոստանյանը։

Հիշեցնենք, որ րեպեներ առաջ Armlur.am-ը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը վաղը առավոտյան կմեկնի Գյումրի:

Տեսանյութը՝ Panorama.am-ի:




Լրահոս