
2011 թ. մայիսի 18-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել ,Հայբիզնեսե հյուրանոցի ադմինիստրատորը եւ հայտնել, որ հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են հաճախորդի պայուսակը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել էր, որ նույն օրը, ժամը 11.15-ին ,Սուրբ Սարգիսե եկեղեցու դիմաց գտնվող Հրազդանի կիրճում անհայտ անձը բացահայտ հափշտակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 55-ամյա Բարբարա Դ.-ի ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են նրա անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ արեւային ակնոց: Ս/թ հուլիսի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողները Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի մոտից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Արամայիս Հ.-ին, որը խոստովանել է, որ հիշյալ կողոպուտը կատարել է ինքը: Կատարվում է քննություն: