Հունիսի 25-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 1987 թ. ծնված Լիանա Չ.-ն եւ հաղորդում տվել, որ հունիսի 24-ին, ժամը 12.00-ին, իր բնակարանում հյուրընկալված ոմն Արմինե գաղտնի հափշտակել է իր ՀՀ քաղաքացու անձնագիրը և նույն օրն իր անունից կեղծ գործարք կնքել “ԱրմենՏել” ՓԲԸ գրասենյակում, ինչի արդյունքում տիրացել է 300.000 դրամ արժողության “Նոկիա 800” տիպի բջջային հեռախոսի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Արմինեն 1992 թ. ծնված Արմինե Ա.-ն է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հափշտակել է անձնագիրը եվ տիրացել հեռախոսի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ