Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ` բավարարելով ՊՆ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը: Երեկ երեկոյան Վարդան Սամվելյանին մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի Քր.օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին գիշերը նա զինամթերքով մտել էր Երեւանի Ավան թաղամասում գտնվող ,Հարսնաքարե ռեստորան եւ սպառնացել պայթեցնել այն: Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո Վարդան Սամվելյանը ձերբակալվել էր եւ տեղափոխվել ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան: