ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ քիչ առաջ ավարտվեց Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ արդար քննություն անցկացնելու համար պայքարող ակտիվիստների քայլերթը:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ակցիայի մասնակիցներին հայտարարեց, որ ոչինչ ավարտված չէ և ամեն ինչ նոր է սկսվում: “Նեմեցը դեռևս հրաժարական չի տվել: Ինքը էլի է եղել, որ հայտարարել է, բայց հրաժարական չի տվել: Օրենքն ասում է, որ 15 օր հետո նա պետք է կրկնի իր հայտարարությունը և հաջորդ քայլը այդ հրաժարականը ընդունվելու է սեպտեմբերի հայտարարության ժամանակ: Հորդորս բոլոր ակտիվիստներին, նախաձեռնություններին. պայքարը պետք է շարունակել”,-ասաց նա:
“Մենք պատասխանեցինք, որ համաձայն չենք, քանի որ այն նախաձեռնությունը, որ ստորագրվել է 4 խմբակցությունների կողմից է եղել և այդ հրավերը, հանդիպումները և լսումները լինելու են պաշտոնական գրություններով: Մենք այսօր որևէ հանդիպման չենք գնա”,-ասաց նա և կրկին անգամ պահանջեց հավաքվածներին շարունակել պայքարը: “Ժառանգություն” կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ կրկին անգամ նշեց, որ իրենց չի բավականացնում 4 կուսակցությունների նախալսումներ անցկացնելու նախաձեռնությունը, և պետք է անպայման արտահերթ նստաշրջան հրավիրել: “Պահանջում ենք շատ շուտափույթ անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքել, քանի որ 4 կուսակցությունները քանակը բավարար է դրա համար, և ավելին էլ կարող են հավաքել, և անցկացնել արտահերթ նստաշրջան”,- ասաց նա:
“Պահանջում ենք պատժել “Հարսնաքարում” տեղի ունեցածի բոլոր մեղավորներին” քաղաքացիական նախաձեռնության անդամներն էլ հայտարարեցին, որ հետագա ակցիաների մասին կտեղեկացնեն: