
Forbes ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների անունները։ Առաջին հորիզոնականում գտնվում է Թոմ Կրուզը, ով մեկ տարվա ընթացքում վաստակել է 75 մլն դոլար, որի մի մասը Կրուզը ստիպված կլինի տալ փոխանցել կնոջը։ Անցած տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանը՝ Լեոնարդո դի Կապրիոն, ով վաստակել էր 77 մլն, այս տարի 37 մլն-ով երկրորդ հորիզոնականը կիսում է Ադամ Սենդլերի հետ։