
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում տեղի ունեցած զազրելի սպանության առիթով, ինչպես հայտնի է, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցավակցական հայտարարությամբ հանդես եկավ:
Պարզվում է՝ այդ շտապ հայտարարությունը նա արել էր հեռավոր ԱՄՆ-ից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բալասանյանը ԱՄՆ-ում է գտնվում դեռեւս հունվարի 3-ից, որտեղ նախատեսված էր ստորագրել Գյումրիի եւ Գլենդելի միջեւ համագործակցության հուշագիր:
Սակայն Գյումրու քաղաքապետն ընդհատել է այցը եւ չսպասելով փաստաթղթի ստորագրման արարողությանը՝ շտապ վերադառնում է Հայաստան՝ գյումրեցիների կողքը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: