
Հուլիսի 4-ին ԱՄՆ-ը նշվում է Անկախության օրը, որը համարվում է ԱՄՆ-ի հիմնական պետական տոնը: Այն նշվում է Անկախության հռչակագրի (Declaration of Independence) ընդունման պատվին: Նշենք, որ 1776 թ. հուլիսի 4-ին 13 նահանգների ներկայացուցիչները Ֆիլադելֆիայի քաղաքական խորհրդում ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Միացյալ Նահանգները հռչակեց Բրիտանական թագավորությունից անկախ ու ինքնուրույն պետություն: