ՀԷՑ-ը 10 մլն դրամով տուգանվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում որոշում է կայացվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանելու մասին: Այսպիսով՝ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին տուգանել է 10 մլն դրամի չափով:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հատուկ հաշիվներում դրամական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկատվության 2014 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով լրացված ցուցանիշների վերլուծությունից պարզվել է, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ՀԷՑ-ի հատուկ հաշիվներում:
Այսինքն՝ ընկերություն առաքված էլեկտրաէներգիայի դիմաց «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» եւ մատուցված ծառայությունների դիմաց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին վճարումները կատարել է ուշացումներով եւ ոչ ամբողջությամբ:
Նշենք, որ հանձնաժողովը 2014 թվականի նոյեմբերի 12-ին ՀԷՑ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ: Այնուհետեւ հարուցված վարչական վարույթի ժամկետը հանձնաժողովը երկու անգամ 10 օր ժամկետով երկարաձգել է:

Այսպիսով՝ հանձնաժողովի աշխատակազմի կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ՀԷՑ-ը խախտել է որոշման եւ կարգի պահանջները՝ վտանգելով համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ըստ այդմ, հանձնաժողովը որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանել 10 միլիոն դրամ գումարի չափով»:

Մանրամասները` թերթի այսօրվա համրում:




Լրահոս