
Տեխասում կալանավորներ տեղափոխող ավտոբուսը բախվել է գնացքի հետ, զոհվել է 10 մարդ. հայտնում է BBC-ն:
Շերիֆ Մարկ Դոնալդսոնի խոսքերով՝ ավտոբուսի վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան մերկասառույցի պատճառով:
Տեխասի իշխանությունները հաստատել են, որ ավտոբուսում 12 կալանավոր ու կալանավայրի 3 աշխատակիցներ են գտնվել, ովքեր Աբիլենե բանտից կալանավորներին Էլ-Պասոյի բանտ են տեղափոխելիս եղել:
Տեղի հիվանդանոցի բժիշկները հայտնել են 5 տուժած ընդունելու մասին, սակայն նրանց ինքնազգացողության մասին ոչ մի տեղեկություն չի հայտնվում:
Union Pacific երկաթգծի ներկայացուցիչը հայտնել է, որ բեռնատար գնացքը չի վնասվել, սակայն այն կանգնած է ու գտնվում է վթարի վայրում: