
Երեւանում ուղեւորափոխադրումներ իրականացնելու նպատակով քաղաքապետարանի կողմից նախապես հայտարարված հուլիսի 6-ին կայանալիք մրցույթը, կառավարության որոշմամբ հայտարարված հանգստյան օրերի կապակցությամբ տեղափոխվել է հուլիսի 10-ին։
Հուլիսի 10-ին կայանալիք մրցույթով պայմանավորված՝ օրվա առաջին կեսին ժամանակավորապես կդադարեցվի միկրոավտոբուսային թիվ 9, 14 եւ 38 երթուղիների աշխատանքը։
Պատճառած անհանգստության համար, քաղաքապետարանըհայցում է բնակչության ներողամտությունը։