
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պորտուգալիայի պատմության լավագույն ֆուտբոլիստ: Նա քվեարկության արդյունքում առաջ է անցել Էյսեբիոյից և Լուիշ Ֆիգուից:
Ռոնալդուն ներկա չի եղել մրցանակի հանձնման արարողությանը և նրա փոխարեն այդ մրցանակը ստացել է գործակալ Ժորժե Մենդեշը:
«Յուրաքանչյուր պորտուգալացու նման ինձ համար էլ մեծ պատիվ է լինել Ռոնալդուի հայրենակիցը: Մեզ բախտ է վիճակվել հետևել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի խաղին»,- նշել է գործակալը: